29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը՝ ամբողջությամբ կրում է բոլոր այն հատկանիշները, որոնց հղում անելով՝ նա իշխանությունը որակում էր բռնատիրական, կոռումպացված, թալանչի. 168 Ժամ

Հայաստանում վերջին չորսուկես տարիներին ժողովրդավարությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական դեգրադացիայի։ Հեղափոխական, այսինքն՝ գոնե մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հաշված տարիների ընթացքում դարձել է ավտորիտար ղեկավար՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամյակներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին, և մեծ հաշվով դրա շնորհիվ էլ եկավ իշխանության։ «Պադավատապետությունը» ծաղրող Նիկոլ Փաշինյանի այսօրվա շարասյունը հաշվվում է տասնյակին հասնող մեքենաներով, նրա իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները հաճույքով օգտվում են ծառայողական ոչ էժանագին ավտոմեքենաներից։ «Ախրաննիկներին» նվաստացնող Փաշինյանն այսօր շրջում է մի քանի տասնյակ թիկնապահներով, իսկ հարկատուները նրա թիկնազորի համար վճարում են ամեն տարի մեծ աճ արձանագրող աշխատավարձեր։ Կոռուպցիան ու թալանը քննադատող Նիկոլ Փաշինյանի մերձավոր ու ոչ մերձավոր շրջապատն այսօր անարգել մսխում է պետական միջոցները, մեկ անձից գնումներն ու միլիոնավոր դոլարների հասնող պետպատվերները դարձել են սովորական երևույթ, իսկ «համակարգային կոռուպցիան» դրոշակ դարձրածներն այսօր վայելում են «համակարգային պարգևավճարները»։ Երբեմնի օլիգարխները դարձել են «խոշոր գործարարներ» ու տասնյակ-միլիոնավոր դրամների արտոնություններ են ստանում կառավարության որոշմամբ… Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, իսկ նրա իշխանությունը՝ հավաքականորեն, այսօր ամբողջությամբ կրում է բոլոր այն հատկանիշները, որոնց հղում կատարելով՝ նա ինքը տասնամյակներ շարունակ Հայաստանի իշխանությունը որակում էր՝ որպես ավտորիտար, բռնատիրական, կոռումպացված, թալանչի և այդպես շարունակ։ Բայց Նիկոլ Փաշինյանի ավտորիտար հակումները դրանով չեն սահմանափակվում։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ