23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կտրել-տարել են աղջկա ձեռքն ու ոտքը

Երեւան-Սեւան մայրուղում գտնվող պղնձաձույլ աղջկա՝ “Արձագանք” կոչվող արձանը բարբարոսության է ենթարկվել: Թիկնած աղջկա ձեռքն ու ոտքը գողացել են: Հուշարձանի ճակատագրով կարծես ոչ մեկը Կոտայքի մարզում հետաքրքրված չէ:

Պատմական միջավայարի պահպանության մարզային ծառայության պետ Կամո Հովհաննիսյանի խոսքով, արձանը իրենց ենթակայության տակ չէ եւ չի կարող ոչինչ անել: Հակառակ դեպքում կդիմեր իրավասու ատյաններին: Ոլորտի պատասխանատուն ենթադրում է, արձանը հատվածաբար քանդել ու տարել են որպես գողոն, քանի որ այն պղնձաձույլ է: 

Բացի “Արձագանք”-ից, նման ջարդված ու թալանված կոթողներ կան, որոնք արժանացել թիկնած աղջկա ճակատագրին, քանի որ դրանք պետության կողմից պահպանվող միավորներ չեն: Մարզի պատմական միջավայարի պահպանության ծառայության պետը, մասնավորապես առաջարկում է նման հուշարձանների տարածքում տեղադրել տեսախցիկներ: Դրանք սթափություն կբերեն բարաբարոսներին, նաեւ ոստիկանները հեշտությամբ կգտնեն մեղավորներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ