30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ծիծեռնակաբերդի լուսանկարի հարցը տեղափոխվել է Թուրքիայի Խորհրդարան

Թուրքիայի արտգործնախարարության կողմից հրատարակված օրացույց-գրքույկում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի /Ծիծեռնակաբերդ/ լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկը շարունակվում է: Հարցն արդեն տեղափոխվել է երկրի գլխավոր օրենսդիր մարմին՝ Թուրքիայի ազգային մեծ ժողով /ԹԱՄԺ/, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

 Հարցը մեջլիսի օրակարգ է մտցրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օսման Քորություրքը:

Ըստ թուրքական «Հաբերթուար» լրատվական կայքի՝ պատգամավորը գրավոր հարց է ուղղել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուiն հետևյալ ձևակերպմամբ. « Հայաստանը և հայկական սփյուռքը, կենտրոնանալով հատկապես ապրիլի 24-ի վրա, ծրագրել են Թուրքիայի դեմ ակտիվ արշավ իրականացնել: Արդյո՞ք արտգործնախարարության օրացույցում տեղ գտած նկարը կապ ունի այդ աշխատանքների հետ: Արդյո՞ք այդ օրացույցում Հայոց ցեղասպանության հուշարձանի լուսանկարի տեղադրումը նախարարության կողմից մտածված նոր ռազմավարություն է այսպես կոչված ցեղասպանության հարցում հայկական պնդումների 100 ամյակի կապակցությամբ դրանք «առերես ընդունելու» նպատակով:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915 թվականի դեպքերի 100 ամյակի առիթով Հայաստանի և հայկական սփյուռքի ծրագրած արշավին ի պատասխան Դարդանելի ճակատամարտի օրը տեղափոխել է ապրիլի 24-ին և այդ արարողություններին մասնակցելու հրավերներ ուղարկել տարբեր երկրների նախագահներին ու կառավարության ղեկավարներին: Արդյո՞ք արտգործնախարարությունը չէր հաշվարկել և նախագահին չէր ներկայացրել այն հանգամանքը, որ միջազգային արենայում «անհաջող մանևր» որակումը ստացած այդ հրավերն իրականում երկընտրանիքի առաջ է դնում հրավիրված երկրների ղեկավարներին, որոնք գուցե հայկական պնդումների հետ կապված մտադրություն էլ չունեին»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ