Իշխող թիմը պառակտվել է. Հրապարակ
ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի են պառակտել: Վարչության նոր կազմ չեն անցել սորոսականները, ովքեր բավարար ձայներ չեն ստացել: Այս թեւում կարծում են, որ իրենց դեմ ներսում «հատուկ օպերացիա» է կիրառվել։ Հատկապես անարգանք են համարում, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ընտրվել։
Նա ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, այցելել մարզեր, համայնքներ եւ ընդգծել իր՝ այս շրջանում անվտանգային հարցերով ակտիվ դերակատարումը, ինչը ենթադրում էր, որ անպայման պետք է ղեկավար մարմնի մաս կազմեր եւ ներկա գտնվեր կարեւոր հարցերի քննարկմանը։
Վիրավորական են համարել, որ Արփի Դավոյանն ու Վահագն Ալեքսանյանը ՔՊ վարչությունում են, իսկ Գրիգորյանը` ոչ: Այս թեւից են նաեւ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը, ովքեր նույնպես տեղ չեն գտել վարչության կազմում:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: