24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սուրեն Պապիկյանը հրաժարվել է. Հրապարակ

Կառավարությունը չեղարկել է 24 մլն դրամով բանակից ազատվելու, ավելի ճիշտ՝ ընդամենը 4 ամիս ուսումնական փուլ անցնելու վերաբերյալ նախագծին։ Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ պաշտպանության նախարարությունը օրենսդրական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման էր դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որով առաջարկում է 24 մլն դրամ վճարել, և զինվորական ծառայություն անցնել ընդամենը 4 ամիս։ Այս նախագիծը հանրային մեծ դժգոհություն առաջացրեց, որովհետև այն, շատերի կարծիքով, սոցիալական արդարության տեսանկյունից խնդրահարույց էր, թե ինչո՞ւ պիտի միայն 24 մլն դրամ չունեցողների երեխաները ծառայեն, արդյոք հայրենիքը պաշտպանելու գինն ընդամենը 24 մլն դրա՞մ է։

«e- draft»-ում նախագծին դեմ է քվեարկել 149 հոգի, կողմ՝ ընդամենը 46, շատերը նաև մեկնաբանություններով են հիմնավորել իրենց դժգոհությունը։ Փաստորեն կառավարությունը որոշել է այս անգամ դեմ չգնալ հասարակական կարծիքին և ակնհայտ խտրականություն դնող օրենքը չընդունել։ Փոփոխությունները պետք է կատարվեին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդվածում, որը պետք է լրացվեր 1․1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«Շարքային կազմի պարտադիր զինծառայողը պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ կարող է արձակվել նաև ծառայության 4-րդ ամիսը լրանալուց և պատրաստության ուսումնական փուլն ավարտելուց հետո՝ ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու դեպքում»։

Ներկայումս այս նախադասությունը օրենսդրական փոփոխությունների ծրագրից հանվել է, այսինքն՝ ստացվում է, որ կառավարությունը հրաժարվել է այս փոփոխությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ