06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մահափորձ` Էրդողանի դե՞մ

Նախօրեի գիշերը երկու պայթյուն է որոտացել Չանքայա պողոտայի մերձակայքում, որտեղով պետք է անցներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղափոխող և ուղեկցող ավտոշարասյունը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` հղում անելով “Միլլիյեթ” պարբերականին:

Պայթյունները տեղի են ունեցել ճանապարհամերձ մի շենքի այգում: 

Ոստիկանական ուժերն իսկույն շրջափակել են պայթյունի վայրը և ողջ տեղանքով իրականացրել անվտանգության հատուկ գործողություններ: Որոնման արդյունքում նշյալ այգու տարածքից հայտնաբերվել են 0.5 լիտրանոց շշեր` լցված ինքնաշեն պայթուցիկ նյութերով: Պատկան մարմինները սկսել են դեպքի ուսումնասիրությունը` պարզելու, թե այն որքանով է առնչվում ահաբեկչության հետ և արդյոք Թուրքիայի նախագահի դեմ պատրաստվող մահափորձ է եղել:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ