Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հարավ-արևելյան թաղամասի, 41-րդ, 43-րդ, 45-րդ, Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների,
ժամը 13:00-ից մինչև ժամը 16:00-ն`Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2, 6, 8, 10, Երկաթուղայինների փողոցի թիվ 1ա, 1, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: