Էրդողանի նստավայրը` սուլթանական պալատ
Իր զբաղեցրած տարածքով աշխարհում ամենամեծ նախագահական նախագահական պալատը համարվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրը շուտով կունենա իր մզկիթն ու իմամը /մահմեդական հոգևորական/, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:
Թեմային անդրադարձած թուրքական ընդդիմադիր օրաթերթ «Ջումհուրիյեթ»-ը, Էրդողանի նստավայրին տալիս է «սուլթանական պալատ» որակումը: Նույն աղբյուրի համաձայն` նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահական պալատն ունենալու է իր քուլլիյեն` կրոնական համալիը (մզկիթ և հարակից կառույցներ):
Ներկայումս պալատում մզկիթի շինարարական աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել, բայց մզկիթի համար արդեն իմամ է նշանակվել: Նախագահական իմամը Մեհմեթ Բիլիրն է, որը 2010թ. Մոսկվայում անցկացված Ղուրանի ընթերցանության մրցույթում 2-րդ տեղն է գրավել:
Նշվում է նաև, որ 1983-ին Անթաքիայում ծնված Մեհմեթի հայրն ու երեք քույրերը ևս հաֆըզ են, այսինքն ամբողջությամբ անգիր գիտեն իսլամի սուրբ գիրքը` Ղուրանը:
Ermenihaber.am