02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը փորձում է գլխատել , որ հետո հնարավոր չլինի նախագահ ընտրել. Հրապարակ

Պրահայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի առաջին նիստն էր հրավիրել՝ ընդլայնված կազմով։ Բացի ԱԽ հիմնական անդամներից, հրավիրված էին ՀՀ նախագահը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ուշագրավ է, որ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե գալիս է Հայաստան՝ պաշտոնական շրջանակներին հանդիպելու։ Կարող էին նիստը մեկ օր ուշ հրավիրել, որ Արցախի նախագահը մասնակցեր։ Մեկ տարի առաջ ՀՀ ԱԽ նիստերին ոչ միայն ԱՀ նախագահն էր մասնակցում, այլեւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, երբեմն՝ այլ պաշտոնյաներ էլ։ Փաշինյանը, ըստ էության, փորձում է Ալիեւին համոզել, որ Հայաստանի համար Արցախի թեման փակված է։ Չի բացառվում, որ սա Ալիեւի ուղիղ պահանջն է, որ ոչ միայն Արցախ չմեկնեն, այլեւ Արցախի պաշտոնյաներին չընդունեն, համատեղ նիստեր չանեն։

Տեղեկություններ կան, որ Փաշինյանը փորձում է գլխատել Արցախի իշխանությունը, հասնել Հարությունյանի հրաժարականին, որ հետո հնարավոր չլինի նախագահ ընտրել, եւ պետական կառույցները պարալիզացվեն, Արցախը դառնա անգլուխ մարմին։ Պատահական չէ, որ օրերս Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիաների կազմակերպիչներից մեկը ՀՀ իշխանությունների հետ կապեր ունեցող Տիգրան Պետրոսյանն էր։:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ