09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հունաստանի վարչապետը հայտարարել է նոր կառավարության կազմը

Հունաստանի նորընտիր վարչապետ, “Նոր ժողովրդավարություն” կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը հայտարարել է նոր կառավարության կազմը, հաղորդում է “AFP”-ը:

Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Ազգային բանկի տնօրեն Վասիլիս Ռապանոսը: Նա աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում 2011-ին եվրագոտուն միանալուց ի վեր: Արտգործնախարար է նշանակվել Դիմիտրիս Ավրամոպուլոսը, ներքին գործերի նախարար` Էվրիպիդիս Ստիլիանդիսը, 2-ն էլ “Նոր ժողովրդավարության” ներկայացուցիչներ են:

Սպասվում է, որ նոր կառավարությունը երդում կտա այսօր`  հունիսի 21-ին:

Նոր կառավարությունը պետք է աշխատի ստանալ 130 մլրդ եվրո վարկը, որը ԵՄ-ը հրաժարվում է տրամադրել, եթե Հունաստանը չկրճատի բյուջետային ծախսերը: “Նոր ժողովրդավարությունը”, որը կոալիցիա է կազմել Համահունական սոցիալիստական շարժման  (ՊԱՍՈԿ) եւ “Ժողովրդավարական ձախ ուժերի” հետ, խոստացել է, որ կմեղմացնի Եվրամիության ներկայացրած պայմանները` միաժամանակ չնախատեսելով դուրս գալ եվրագոտուց:

Ոչ ՊԱՍՈԿ-ի, ոչ էլ “ձախ դեմոկրատների” ներկայացուցիչները կառավարության կազմում չեն հայտնվել:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ