09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՌԴ դեսպանն արձագանքում է Փաշինյանի՝ զենքի մասին աղմկոտ հայտարարությանը. Ժողովուրդ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոչ մի կերպ չմեկնաբանեց հարցը՝ կա արդյոք արգելք Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցում։
Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին՝ խորհրդարանում, երեկ էլ ՀՀ կառավարության նիստում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Նա ասաց, որ անգամ դաշնակիցները զենքի մասով իրենց խոստումները չեն կատարում: Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում:
«Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»:
Վարչապետի այս հայտարարության մասով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՌԴ ն թույլ չի տալիս, որ Հայաստանը զենք գնի։ Նա սկզբում նշեց. «Ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»։ Մեր ճշտող հարցին՝ ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում, փաստորեն, նա նշեց. «Առանց մեկնաբանության

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ