01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի տարածքը օկուպացված է. ադրբեջանական ստորաբաժանումը գտնվում է ՀՀ-ում. Փաշինյան /Ուղիղ/

Սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել` հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին։ Այսօր կառավարության նիստում անդրադառնալով երեկվա ողբերգական միջադեպին` այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում` պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, ևս գտնվել են Հայաստանի տարածքում»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև շեշտեց, որ սա Ադրբեջանի ագրեսիայի շարունակությունն է։ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքը, և այս պարագայում ՀՀ աներկբա դիրքորոշումն է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ