30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում Ծիծեռնակաբերդի լուսանկարով օրացույց է տպագրվել. երկրի ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել

Թուրքիայի արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել, պարզելու համար, թե ինչպես է թե ինչպես է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի (Ծիծեռնակաբերդ) լուսանկարը հայտնվել իր կողմից հրապարակված օրացույց-գրքույկում, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ajans01» լրատվական կայք՝ նշելով, որ օրացույցի բաժանումը դադարեցվել է և ճշգրտվում է, թե ում կողմից է նկարը ներառվել օրացույցի մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը Գալիպոլիի (Դարդանելի) ճակատամարտի 100 ամյակի կապակցությամբ, որն այս տարի առաջին անգամ պաշտոնապես նշվելու է ապրիլի 24-ին, հատուկ օրացույց է հրապարակել: Օրացույցի ապրիլ ամսի բաժնում հայտնված լուսանկաների շարքում կա նաև Հայոց ցեղասպանության հուշարձանի նկարը:

Թուրքական «Yenicağ» թերթի սյունակագիր Ահմեթ Թաքանը քննադատել էր այդ երևույթը և կարծիք հայտնել, որ Թուրքիայի արտգործնախարարության այդօրինակ քայլը կարող է մեծ սկանդալի պատճառ դառնալ:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ