16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք չենք պատրաստվում ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Ցեղասպանությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայյիբ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայաստանի և հայերի հետ հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս նա նշել է. “Հայկական սփյուռքը ոչ մի կերպ չի հանդարտվում, նրանք անվերջ ինչ-որ բաներ են նախաձեռնում, այս հարցում Թուրքիայի հետ բանավեճի, նույնիսկ վեճի մեջ մտնել են ուզում: Մենք չենք կարող նման բան հանդուրժել: Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը”, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Ըստ թուրքական “haberturk.com” լրատվականի` Էրդողանը կրկին բարձրաձայնել է ցեղասպանության խնդիրը պատմաբաններին թողնելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել` ընդունելու պատմաբանների ուսումնասիրության արդյունքները` ինչպիսին էլ որ դրանք լինեն:

“Մենք միանգամայն անկեղծ պատրաստ ենք նստել սեղանի շուրջ, բայց նրանք (հայերը- խմբ.) փախչում են և խնդրի հետ ոչ մի կապ չունեցող երկրների խորհրդարաններում օրենքներ են ընդունել տալիս”-ասել է Թուրքիայի նախագահը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ