10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Այլեւս անհնար է դարձել թաքցնել, որ զոհերը 300-ից ավելի են: Ծնողներին հորդորում են չհուղարկավորել Եռաբլուրում. Իրավունք

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհվածների, անհետ կորածների ու գերիների թիվն անուն առ անուն՝ մինչեւ այսօր դեռեւս հայտնի չէ: Միայն այլեւս անհնար է դարձել թաքցնել, որ զոհերը 300-ից ավելի են: Անկախության օրը հողին հանձնվեց 11 հայորդու դի, երեկ՝ 60, իսկ այսօր հուղարկավորությունները լինելու են ավելի շատ: Թերթի հավաստի աղբյուրների համաձայն` Հերացու դիահերձարանում մինչեւ այժմ չնույնականացված դիեր կան, իսկ արդեն նույնականացվածների հարազատներին ուժային կառույցներից հորդորում են չհուղարկավորել Եռաբլուր պանթեոնում: Պատճառաբանությունն այն է, թե իբր չեն ցանկանում Եռաբլուրն այդքան մեծանա, եւ համոզում են, որ տղերքին հուղարկավորեն՝ ընտանեկան գերեզմաններում:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ