05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նենսի Փելոսիին ճանապարհեց Ալեն Սիմոնյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Այս մասին  տեղեկացնում են Ազգային ժողովից:

Հիշեցնենք, ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին Հայաստան է այցելել սեպտեմբերի 17-ին, նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, պաշտպանության նախարար Սուերն Պապիկյանին, և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Փելոսին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ելույթ ունեցել «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում»,  հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Պատվիրակության կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ