02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԻՆ աշխատակիցը փոխանակվել է ադրբեջանցի գերիով, բանակցությունները վարել են Սյունիքի մարզպետն ու Քաջարանի համայնքապետը․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։

Ըստ կայքի աղբյուրի, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։ Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին, հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Քաջարան համայնքապետ Մանվել Փարամազյանը։

Ադրբեջանական կողմին է հանձնվել Ներքին Հանդում այսօր գերի ընկած ադրբեջանցին։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը սեպտեմբերի 13-ից սահմանային գոտում է եւ համակարգում է աշխատանքները։ Մանվել Փարամազյանը իր կամավորական ջոկատով նույնպես Ներքին Հանդի տարածաշրջանում է։

Հիշեցնենք, որ ԱԻՆ խոսնակը նշել էր, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ