Օրգով գյուղում փակցվում են թմրամիջոցների վաճառքի հայտարարություններ, գիշերը վանք են գալիս անհասկանալի սեռի կիսամերկ անձինք
Օրգով գյուղը ոտքի է կանգնել: Այն գտնվում է գիտական տարածքի և Պարիս Հերունու աստղադիտակի հարևվանությամբ, որտեղ սեպտեմբերի 10-12 -ը կայանալու է էլեկտրոնային երաժշտության այսպես ասած «Փառատոն»: Գյուղի բնակիչները արդեն իրենց վրա են զգացել կազմակերպվող միջոցառման հետևանքները՝ տարածվում է այլասեռվածություն, գյուղում փակցվում են թմրամիջոցների վաճառքի հայտարարություններ, գիշերը վանք են գալիս անհասկանալի սեռի կիսամերկ անձինք: Օրգով գյուղի բնակիչներին միանում են նաև շրջակա այլ գյուղերի բնակիչներ: Երեկ գյուղում հավաք էր և բնակիչները շատ կտրուկ էին տրամադրված, հատկապես վրդովմունք էին արտահայտում, որ այդ նույն օրերին Տեղերի վանքի եկեղեցում նշվելու են Սուրբ Խաչի տոնը և մեռելոց: Այսօր սպասվում է ավելի ծավալուն հավաք: Մենք իրենց կողքին ենք: Ցանկացողները թող միանան միասին։ Պայքարե՛նք մեր մշակութային ու արժեքային եսի պահպանության համար: