23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրենասիրական երգեր երգելն ու Արցախի անունը հնչեցնելը՝ վարչական իրավախախտո՞ւմ . երիտասարդները բերման են ենթարկվել /Տեսանյութ/

Մի խումբ երիտասարդներ Երևանի Ազատության հրապարակում հայրենասիրական երգեր են երգել, սակայն ոստիկանոթյունը նրանց արգելել է և բերման ենթարկել։ Այս մասին ժամեր առաջ տեղեկացրել էր ֆեյսբուքյան օգտատերեր Տաթև Հովհաննիսյանը։

«Փաստորեն Ազատության հրապարակում իրավունք չկաաա երգել ազգային հայրենասիրական երգեր, մանավանդ արտաբերել «Հայեր միացեք, Արցախը մերն է»: …Ուղղակի երիտասարդները, համերգից ոգևորված, համերգի ավարտից հետո ուս ուսի տված «Մշո խըռ» էին պարում ու թևածում էին Ազգային ոգին: Տղաներին բերման ենթարկեցին»,-գրել էր նա և տեսանյութ հրապարակել։ 168.am-ի հարցինի պատասխան ինչու են երիտասարդները բերման ենթարկել Ազատության հրապարակից, ՀՀ ոստիկանությունից պատասխանեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172,3 հոդվածով նախատեսված արարքի համար 3 անձ Ազատության հրապարակից բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այսինքն` Նիկոլ Փաշինյանի ու Վահե Ղազարյանի ոստիկանության պատկերացմամբ ` ազգային, հայրենասիրական երգեր երգելը, Արցախի անունը հնչեցնելը վարչական իրավախախտում է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ