26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պաշտպանության նախարարի հայտարարությունը ցույց է տալիս՝ որքան է դրանում ընդգծված ներքաղաքական բաղադրիչը». Տիգրան Աբրահամյան

Կառավարության որոշմամբ, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված է պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով:

 

Որոշման մեջ որպես դրա անցկացման նպատակ՝ նշված է, որ վարժանքների անցկացումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությամբ:

«Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ խորհրդարանի ամբիոնից վերջերս ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ մեկ ամիս էլ ինժեներական ամիս է լինելու:

«Այդ միտքը ևս ներքաղաքական սոուսի մեջ ներկայացվեց: Այս թեմայի շրջանակում այլ կարևոր բան եմ ուզում հնչեցնել: Եթե խոսքը վերաբերում է ինժեներական աշխատանքներին, ապա ծավալային բավականին մեծ ճակատ կա, որովհետև նոր բնագիծ է ձևավորվել, քանի որ մի շարք հատվածներ, շրջաններ, այդ թվում՝ Քարվաճառի շրջանը, այս իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին, և բնական է՝ ընդհանուր սահմանագիծը մեծացել է:

Բայց այս ժամանակահատվածում, անկախ նրանից, որ մարդկային ուժի ներգրավման անհրաժեշտություն կա, հսկայական աշխատանք կա նաև տեխնիկական միջոցների ներգրավման առումով: Եվ ուղղակի վեր կենալ և հայտարարել, թե ով հայրենիքի մասին է մտածում, պետք է ինժեներական աշխատանքներում ընդգրկվի, դա ոչ միայն հարիր չէ պաշտպանության նախարարին, այլև ցույց է տալիս, թե ՊՆ-ն ինչպես է մոտենում տարբեր կարևոր հարցերի կարգավորմանը, և նրա խոսքում որքան է ընդգծված ներքաղաքական բաղադրիչը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ այն խնդիրները, որոնք դրված են ռազմաքաղաքական իշխանության վրա, օրենքով սահմանված կարգով դրված են նաև այն ռեսուրսները, միջոցները, հնարավորությունները, որոնց շրջանակում դրանք պետք է իրականացվեն:

«Եվ այդքան պրիմիտիվության մակարդակում քննարկել, թե ովքեր խոսում են հայրենիքի մասին, պետք է ինժեներական աշխատանքներում ներգրավվել, դա ցածր մակարդակի խոսակցություն է»,- հավելեց Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ