23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրիան ռմբակոծել է թուրքական կործանիչը

Սիրիական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են իրենց տարածքային ջրերի վրայով թռչող թուրքական “F-4” կործանիչը: Պաշտոնական Դամասկոսն արդեն հաստատել է այդ փաստը, գրում է “Утро.ru”-ն: Սիրիական եւ թուրքական ռազմածովային նավատորմերն արդեն կապի մեջ են եւ համատեղ փնտրում են կործանիչի 2 օդաչուներին: Առայժմ հայտնի չէ` ողջ են նրանք, թե` ոչ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտահերթ նիստ է անցկացրել նախարարների եւ զինված ուժերի հրամանատարության հետ, որի արդյունքում հայտարարել է, որ թուրքական կողմն իր վերջնական դիրքորոշումը միջադեպի վերաբերյալ կհայտարարի միայն միջադեպի հետաքննության ավարտից հետո:

Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերություննները լրջորեն սրվեցին սիրիական հակամարտության սկսելուց հետո, չնայած նախկինում նրանք դաշնակիցներ էին: Թուրքիան աջակցում է սիրիական ընդդիմությանը, այդ պատճառով էլ թուրք-սիրիական սահմանին, որտեղից սիրիացի փախստականների մեծ  հոսք կա դեպի Թուրքիա, մի քանի անգամ փոխհրաձգություններ են եղել:

Հարկ է նշել, որ Թուրքիան կարող է ռազմական օգնություն խնդրել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից, քանի որ ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ` մեկ անդամի վրա գրոհը դիտվում է որպես գրոհ բոլորի անդամ-երկրների վրա: Սակայն այս պարագայում դեռեւս պարզ չէ` ով ում վրա է գրոհել, քանի որ թուրքական կործանիչը ռմբակոծել են Սիրիայի տարածքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ