26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը, այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում խաղաղության օրակարգին. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանն ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:

«Իրապես, ուկրաինական ճգնաժամը եւ դրա հումանիտար հետեւանքներն այս պահին չափազանց կարեւոր են Եվրոպայի խորհրդի համար: Ցավոք, ինչպես կարելի էր ակնկալել, Ադրբեջանն օգտվեց միջազգային հանրության՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից՝ ձեռնարկելով բացահայտ գործողություններ, խախտելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան:

Մասնավորապես, հիմք ընդունելով Կառավարության պահանջը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոցներ՝ կոչ անելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն խաղաղ բնակչության համար՝ Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաեւ կոչ անելով հարգել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները:

Չնայած վերոգրյալին՝ նույնիսկ Դատարանի միջանկյալ միջոցներից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները:

 

Որպես այդպիսին՝ 2022թ. փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկել է Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի եւ հոգեբանական ճնշման տարբեր հանցավոր գործողությունների միջոցով, ինչպես նաեւ բարձրախոսներով ուղիղ, սպառնացող եւ վախեցնող հայտարարություններով՝ ուղղված խաղաղ բնակչությանը: Պարբերաբար հնչող հայտարարություններում սահմանամերձ բնակչությանը կոչեր են արվում դադարեցնել հողագործությունը եւ լքել իրենց տները, հակառակ դեպքում՝ սպառնում են ընտանիքներին ֆիզիկական ոտնձգություններով:

Նույն ժամանակահատվածում մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել է՝ ավելի քան 150.000 մարդու թողնելով առանց ջեռուցման, շուրջ 1,5 մետր բարձրության ձյան եւ աննախադեպ ցրտի պայմաններում: Միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը մարտի 19-ին վերականգնել է գազի մատակարարումը, սակայն այն նորից դադարեցրել է 2 օր անց:

 

Հարգելի՛ գործընկերներ, վերոգրյալն էթնիկական զտման դասական օրինակ է:

Եւ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, եւ որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի, Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից:

Այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին եւ տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական ու խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,-նշել է Էդուարդ Աղաջանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ