Հրադադարը խախտվել է 300 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, “Սեւ նետ”, Իստիգլալ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաեւ 60մմ ականանետեր /7 արկ/ եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետեր /14 արկ/:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը եւ անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն