27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե ընտանիքում ինչ-որ բան այն չէ, օգտագործեք առիթը

Ամանորյա արձակուրդները հիանալի կերպով համախմբում են ընտանիքի անդամներին: Այս շրջանում մարդիկ ազատ ժամանակ են ունենում ե այն անց են կացնում ընտանիքի հետ: Ընտանիքին համախմբում է միասին տոնածառը, տունը զարդարելը, Ամանորին պատրաստվելը:

Ամանորին աշխատեք շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, քանի որ զբաղվածության պատճառով տարվա ընթացքում գուցե նման հնարավորություն էլ չունենաք: Մեծ ընտանիքով հավաքվեք ամանորյա սեղանի շուրջ, իրար անպայման փոքրիկ նվերներ մատուցեք:

Վերցրեք թուղթ ու գրիչ եւ ողջ տարվա համար ձեր ակնկալիքները գրի առեք: Ապա հերթով կարդացեք ու քննարկեք միասին, դա նույնպես ավելի կամրապնդի ձեր ընտանիքը: Աշխատեք ոչ մի պարագայում չվիճել, հատկապես` Ամանորին, քանի որ եթե այս ընթացքում վիճեցիք, ողջ տարին վեճերի մեջ եք անցկացնելու: Ամանորին ժամանակ տրամադրեք երեխաներին, խաղացեք նրանց հետ, միասին բացեք նվերները, երեխաների համար հեքիաթներ կարդացեք` ամանորյա թեմաներով:

Շատ հետաքրքիր կլինի, եթե ընտանեկան թատրոն բեմադրեք, որեւէ ներկայացում խաղաք ձեր երեխաների համար, հավատացեք, դա նրանց անչափ դուր կգա:

Ու ընդհանրապես, աշխատեք յուրաքանչյուր ազատ վայրկյանն ընտանիքի հետ անցկացնել, ավելի մեծ հարստություն դուք հաստատ չեք գտնի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ