24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամանորի կերակրատեսակ. ինչպես պատրաստել տարեհաց

Henaran.am-ն այս օրերին իր ընթերցողներին է ներկայացնում ամանորյա սեղանի կերակրատեսակների բաղադրատոմսերը, որոնց պատրաստման գաղտնիքներն ու բաղադրությունը բանաստեղծուհի, խոհարար Սոնա Թաշչյանինն է:

Կարևոր է, որ ամանորյա սեղանին լինի տարեհացը: Բաղադրությունը հետևյալն է՝

5 բ. ալյուր
1 բ. ձեթ
1 բ. տաք ջուր
1 բ. շաքարավազ
1 թ. գ. սոդա
1 ճ.գ. քացախ
1 բ. մանացված ընկուզեղեն (ընկույզ, նուշ, կաղին, ծիրանակուտ)
½ բ. չամիչ
կանեփ կամ քունջիթ՝ վրան ցանելու համար
պատրաստություն

Ալյուրին խառնել շաքարավազն ու սոդան. վրան լցնել ձեթը, քացախն ու ջուրը և շաղել: Խառնել մանրացված ընկուզեղենն ու չամիչը, տեղադրել ալյուրոտած ջեռոցի ամանում, մեջը խրել պայմանական միջինքը, վրան ջուր քսել, ցանել սերմերը և
թխել միջին ջերմաստիճանով ջեռոցում 35 – 40 րոպե:

Տատիկի խոհանոց ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ