Հայաստանի իշխանությունները ձգտում են բռնատիրության. Սեյրան Օհանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ ընդդիմադիրների կալանավորումներին:
Նա հայտարարեց, թե ժողովրդավարական արժեքներ դավանող միջազգային հանրության աչքի առաջ ակնհայտ բռնատիրության ձգտող Հայաստանի իշխանությունների գործողություններով ապօրինի կալանավորվում են համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, իշխանության անօրինական ցանկությունը չկատարող դատավոր, իշխանության բազմաթիվ քննդատաողներ:
«Երեկ առանց իրավական նոր հանգամանքերի ի հայտ գալու՝ կրկին կալանավորվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, մենք դատապարտում ենք իշխանությունների ակնհայտ ապօրինի գործողությունները գործող քաղաքապետերի ու համայնքների ղեկավարների նկատմամբ», – ասաց Օհանյանը:
Նա նշեց, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է քաղբանտարկյալ, Գորիսի քաքաղապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը:
Սեյրան Օհանայնն ասաց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները գնում են դատարան՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի:
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին՝ հանուն իրավական ու ժողովրդավարական Հայաստանի», – նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը: