07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ռոմանտիկ գիշերն Ալպերում աճուրդի է հանվել

Ինտերնետային “eBay” օնլայն աճուրդում վաճառքի է ներկայացվել  ռոմանտիկ գիշեր ավստրիական Ալպերի Դախշտայն կոչվող տարածքում: Աճուրդից ստացված գումարը կփոխանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը Դախշտայնը ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում:

Այն զույգը, որը պատրաստ կլինի առաջարկել ամենամեծ գումարը Ալպերում մեկ գիշեր անցկացնելու համար, կարող է գիշերել բաց օդում` 2 հազար մետր բարձրության վրա: Սիրահարներին կտրամադրվի երկտեղանի մահճակալ, ինչպես նաեւ տարբեր մթերքներով զամբյուղ: Այլ հարմարություններ չեն տրամադրվի:

Ավստրիական տուրիստական գործակալությունը հայտնել է, որ նրանք, ովքեր կստանան այդ հնարավորությունը, երբեք չեն մոռանա այդ գիշերը: Ավստրիական չինովնիկներն էլ իրենց հերթին են նշել, որ այն հիասքանչ վայր է, որտեղ ոչ ոք չի տեսնի եւ չի լսի երջանիկ զույգին, որը կհայտնվի Դախշտայնում, սակայն նա նաեւ զգուշացրել է, որ եթե սիրահարները ոտքերի տակ զգան, որ գետինը շարժվում է, պետք է անմիջապես  հեռանան, քանի որ դա կարող է ձնահյուս լինել:

Առաջին ռոմանտիկ գիշերն Ալպերում աճուրդի կհանվի հունիսի 29-ին, որից հետո կվաճառվեն եւս 3-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ