Կես հաց չի վաճառվում, խաբար չես … ուր ենք հասել
Մեզ ուղեկցող դոլարադրամային այս ցայտնոտում երբեմն այնպիսի պատմությունների ականատեսն ենք դառնում, որ ֆինանսական, անձնական բարեկեցության հարցերը ածանցվում են մեր հոգեւոր վիճակին: Մի պահ իսկապես արժե կանգ առնել` հասկանալու` որքան ենք քարուքանդ եղել հոգեպես, որքան անխիղճ ենք դարձել:
Դեկտեմբերի 18-ին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես պատմում է Henaran.am-ի ականատես ընթերցողը, խանութ է մտել մի տարեց կին, 210 դրամով ցանկացել է հաց գնել: Վաճառողն ասել է` հացն արժե 300 դրամ:
-Չեմ կարա, կեսը տվեք գոնե,-խնդրել է տատիկը:
-Կես հաց վաղուց չի վաճառվում, խաբար չես,-ասել են:
Դողացող ձեռքերով շվարած կնոջը մոտեցել է մի քաղաքացի, 1000 դրամ տվել, ասել` տատիկին 3 հաց տվեք:
-Չէ բալա, մեկը հերիք ա, 90 դրամ տվեք, թոշակս ստանամ հետ կտամ …