14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հարաբերությունների տեւողությունը կախված է զույգի ծանոթանալու վայրից

Սոցիալական կայքերը, ծանոթության կայքերն ու հատուկ ծառայությունները զգալիորեն փոխեցին այն, թե ինչպես են մարդիկ ծանոթանում, հանդիպում, հարաբերություններ հաստատում եւ նույնիսկ ամուսնանում:

Նոր ուսումնասիրությունում գիտնականները համեմատել են համացանցով եւ իրական կյանքում տեղի ունեցող ծանոթությունները: Նրանք նաեւ փորձել են պարզել, թե ազդում է արդյոք զույգի ծանոթության վայրը նրան հարաբերությունների տեւողության վրա:

Գիտնականները հայտնաբերել են, որ այն զույգերը, որոնք ծանոթացել են համացանցով, ավելի հաճախ են բաժանվում, քան նրանք, ովքեր ծանոթացել են իրական կյանքում:

Մասնագետները նշում են, որ անշուշտ բաժանմանն այլ հանգամանքներ էլ կարող են նպաստել, օրինակ` հարաբերությունների որակը, զույգերի բնավորությունը եւ այլն: Բայց այն, որ համացանցի միջոցով ծանոթացած զույգերը շատ ավելի հաճախ են բաժանվում միմյանցից, փաստ է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ