03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով․ 168.am

168.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով։168.am-ի հետ զրույցում Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ վերջին շրջանում բնակիչներին «Ուրալ» մեքենաներն են հասցնում իրենց ուզած վայր, այդ առումով գրեթե խնդիրներ չկան։«Նոյեմբերի 10-ից, ինչ թշնամին մաքսակետ է տեղադրել Որոտանի հատվածում, որոտանցիներից որևէ մեկն այդ ճանապարհից չի օգտվել։ Այլընտրանքային ճանապարհներից օգտվելիս, գործում են նաև ավտոբուսներ, ավտոբուսները մարդկանց բերում են դպրոց, դպրոցից էլ հասցնում են իրենց տուն»,- նշեց Սուրեն Օհանջանյանը։

Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհների անվտանգությանը և այն մտահոգություններին, որ դրանք նույնպես գտնվում են թշնամու դիտարկման ներքո, Սուրեն Օհանջանյանն ընդգծեց.

«Ոչ միայն այլընտրանքային ճանապարհները, այլև Հայաստանի բոլոր հատվածները  թշնամու դիտարկման ներքո են։ Թող ղեկավարությունը որոշի, թե այդ հարցն ինչպես պետք է լուծի, դուք բոլորդ էլ ինձանից լավ գիտեք, թե այս հարցի միակ լուծումը որն է»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ