08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱԺ-ն փակ նիստով գերիների հարցով քննարկում է անցկացնում

Ազգային ժողովը փակ նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում է անցկացնում։

Նախքան փակ նիստը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել էր, թե առաջարկել են քննարկմանը մասնակցի ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր, թե տեղեկացրել են կառավարությանն այդ մասին, եթե ժամանակը ների՝ վարչապետը կմասնակցի։

Փակ նիստին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պե Ռաֆայել Վարդանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և պաշտոնատար այլ անձինք։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ