05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանը պնդում է, թե գերիների վերաբերյալ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված է

ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հայտնել, որտեղ երևում է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը մի զրույցի ժամանակ ասում, որ «էդ գերիներն իմ համար արդեն չկան

«Տեսնում եմ, որ Ֆեյսբուքում հաճախ էդ «հերոս» բառը բավականին արժեզրկվել է բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով», – ասաց Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է կանխակալ վերաբերմունք ձևավորել, եթե նախաքննությունը դեռ չի ավարտվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես կանխակալ վերաբերմունք չեմ ձևավորել, ես ասում եմ, որ ՀՀ օրենքը, նաև վարչապետն է դրա մասին խոսել ԱԺ ամբիոնից, որ քրեական օրենսգիրքը նախատեսում է՝ նման դեպքերում պետք է պատասխանատվություն լինի։ Այդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել և ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ