05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ես երբևէ չեմ կասկածել Մասիսի ժողովրդի հաղթանակին․ մոտ 1500 ձայնի տարբերություն կա․ Դավիթ Համբարձումյան

Ես երբևէ չեմ կասկածել Մասիսի ժողովրդի հաղթանակին։ Այս մասին Մասիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, անդրադառնալով ընտրության նախնական արդյունքներին, ասաց Մասիսի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Այս հաղթանակն ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ, որովհետև Մասիսի համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։ Թվերի տարբերությունը չեմ շտապի հրապարակել, բայց մոտավորապես 1500 ձայնի տարբերություն կա։ Մենք հաղթեցինք իրենց»,-ասաց նա՝ հավելելով, թե բռնաճնշումներ են եղել իշխանությունների կողմից, սակայն ժողովուրդը հաղթել է։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։

Մասիսում մրցակցում էին ՔՊ-ն եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ