29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բերման են ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներին և համակիրներին

Բերման են ենթարկել նաև Այնթափ համայնքից ավագանու անդամի թեկնածու Հունան Ավետիսյանին և ևս երկու անձանց, որոնք մեր դաշինքի համակիրներն են՝ այդպիսով, ըստ էության, խոչընդոտելով ընտրությունների ընթացքը»,-168.am-ին փոխանցեց Մասիսի համայնքապետի նախկին տեղակալ, «Դավիթ Համբարձումյան» դաշինքի անդամ Նորայր Հակոբյանը:

Հիշեցնենք՝ Նորայր Հակոբյանն ավելի վաղ տեղեկացրել էր  Այնթափի համայնքապետ Կարեն Սարգսյանին բերման ենթարկելու մասին:

«Այս պահին դեռևս այս 4 անձանց են ոստիկանության միջոցով մեկուսացրել տարածքից. երկուսը դաշինքի թեկնածու են, երկուսը՝ համակիր:

Նաև տեղեկություններ ունենք, որ տարբեր տեղերում փորձում են «կարուսել» անել»,-հավելեց նա՝ նկատելով, որ դաշինքը ահազանգերի վերաբերյալ համապատասխան հայտարարություն տարածել է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ