29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանցի զինծառայողը Մարտունիում արցախցու է սպանել

Այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի դիրքերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողը սպանել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մի տղամարդու։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ՊՆ-ին, հայտնում են, որ Ղարաբաղի բնակիչն, իբր, հարձակվել է ադրբեջանցի զինծառայողի վրա և փորձել խլել նրա զենքը։

«Ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնապաշտպանության նպատակով կրակել է օդ, ապա վնասազերծել հարձակվողին», -ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպի մասին զեկուցվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։

Նշենք, որ այսօր Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Արցախի քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ