06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 860, մահվան՝ 28 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 860 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 335 738-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 7379 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1410 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 28 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8789-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 939 է, ընդհանուր առողջացածներինը՝ 309 861, փաստացի բուժվողներինը՝ 17 088: Մեկ օրում արվել է 8283 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 326 835 թեստավորում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ