28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանի հերթական դիվերսիան. հակառակորդը ունի 7 զոհ

Ադրբեջանի ահաբեկչական-ֆաշիստական էությունը ապացուցվեց եւս մեկ անգամ` դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում իրականացված դիվերսիոն գործողության ժամանակ:

Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում ասաց  ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, հայկական կողմի համար նորություն չէ Ադրբեջանի կերպարն ու գործողությունները, սակայն նման գործողություններով հերթական անգամ այդ երկրի ահաբեկչական տեսակն է ամրապնդվում միջազգային հանրության աչքում:

“Սա առաջին դեպքը չէ, եւ նախորդ բազմաթիվ դեպքերի պես Ադրբեջանի զինուժը հետ է շպրտվել: Ցավոք, գործողությունների արդյունքում հայկական կողմը մեկ զոհ է տվել, ադրբեջանական զոհերի թիվը հասնում է  7-ի”,- հայտնեց Դավիթ Բաբայանը: Ըստ նրա,  սահմանին իրավիճակը վերահսկելի է. լարվածություն կա, սակայն սահմանին հայկական զինված ուժերն են իրավիճակի տերը:

“Խուճապ չկա ոչ երկրում, ոչ էլ, առավել եւս սահմանին: ԼՂՀ պաշտպանական բանակը վերահսկում է իրավիճակն ու խուճապի որեւէ առիթ չկա եւ չի էլ կարող լինել”,- ասել է Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը  կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը: Հայկական կողմը կանխարգելիչ հարված  է հասցրել եւ հակառակորդը 5-7 զոհ է տվել: Հայկական կողմը ունի մեկ զոհ. հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ