Էրդողանը Բայդենի հետ Ղարաբաղի հարցը կքննարկի. Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է Բայդեն–Էրդողան հանդիպման թեմաներին։
Թուրքական Milliyet–ի հետ զրույցում Էրդողանի խոսնակը հայտնել է, որ G20 համաժողովի ժամանակ նախատեսված Բայդեն–Էրդողան հանդիպման գլխավոր թեմաներն են երկկողմ հարաբերությունները, Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը, Ղարաբաղը, Լիբիան եւ տարածաշրջանային կարեւոր զարգացումները։