16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իրեն ուղղված մեղադրանքներին պատասխանել է  Ֆեյսբուքի իր էջում:

“Իմ սիրելի հանդիսատես, դուք հաճախ եք ինձ  հարցնում` ինչու չեմ ես պատասխանում մեղադրանքներին, անտեղի վիրավորանքներին (պրոֆեսիոնալ քննադատություններին ես կողմ եմ): Ինձ հաճախ եք հարցնում` ինչու չեմ խմբագրում իմ յութուբյան ալիքում տեղ գտած մեկնաբանությունները` թողնելով միայն ինձ գովերգողները:

Շատ շնորհակալ եմ ձեր անհանգստության համար, սակայն, հավատացեք, ես ցանկություն չունեմ այդ մարդկանց որեւէ բան բացատրել: Ցավալի է, որ անանուն գրողն իրեն “լրագրող” է անվանում` դրանով իսկ շողք գցելով լրագրողի մասնագիտության վրա:

Ես չեմ պատասխանելու նման մարդկանց եւ չեմ պահանջելու, որ հանեն վիրավորական հոդվածները: Եթե նրանք նման բաներ գրելու անհագ ցանկություն ունեն, եթե դրանից իրենք բավականություն են ստանում, իրենց երջանիկ են զգում, ես միայն ուրախ եմ նրանց համար եւ ուզում եմ, որ դուք էլ նրանց ներողամտորեն վերաբերվեք, քանի որ միայն այդ դեպքում նրանք այնքան կգրեն, որ կհանգստանան, կհագենան եւ կսկսեն զբաղվել մեկ այլ գործով:

Շնորհակալություն բոլորիդ, որ բոլոր նման դեպքերում հղում եք ինձ ձեր բարի խոսքերը:

Սիրում եմ ձեզ, ձեր` Լիլիթ“:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ