04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ղարաբաղում հաղթանակը հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել». Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին և դրա մեջ Թուրքիայի ունեցած դերակատարմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Խոսնակը կրկին շնորհավրել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ՝ այն անվանելով մեծ ձեռքբերում տարածաշրջանի համար: Քալընը կրկին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին 30 տարում սառեցված հակամարտության լուծման ուղղությամբ ոչինչ անել չկարողանալու մեջ։

Քալընի խոսքով՝ Ղարաբաղում հաղթանակը այն հստակ օրինակներից է, որ գործնականում ապացուցեց միշտ կիրառվող «Մեկ ազգ, երկու պետությունը» արտահայտությունը: Խոսելով արդեն Ադրբեջանի «արդար հաղթանակի» գործում Թուրքիայի ներդրման, աջակցության մասին՝ Էրդողանի խոսնակը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել պատերազմի ընթացքում երկկողմ համագործակցությունից:

«Այնտեղ թուրքական բանակը, ադրբեջանական բանակը, մեր հետախուզությունը, արտգործնախարարները, այլ նախարարներ և, իհարկե, նախևառաջ նախագահները հսկայական ժամանակ ու ջանք են ծախսել գիշեր-ցերեկ: Երբեմն գիշերները 2-ին, 3-ին հեռախոսազանգեր են կատարվել, ժողովներ ու քննարկումներ են անցկացվել: Րոպե առ րոպե հետևել ենք այդ հաղթանակին: Ասեմ, որ այն հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել»:

Քալընը նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է Վարանդայում (Ֆիզուլիում) կառուցված օդանավակայանի բացման արարողությանը:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ