26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ինչպե՞ս ստացվեց, որ 15.000-20.000 դրամ արժողությամբ ՊՇՌ թեստը կախարդական ձևով դարձավ 7.000-8.000 դրամ»․ բողոքի ակցիայի մասնակից

Մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում Առողջապահության նախարարության շենքի դիմաց։ Նրանք դեմ են նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, ըստ որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:

Ակցիայի վայրից ոստիկանները և կարմիր բերետավորները բերման էին ենթարկել 4 քաղաքացիների, իսկ թե ինչ հիմքով, ակցիայի մասնակցիները դժվարացան պատասխանել։

«Քիչ առաջ բերման են ենթարկել մեր ակցիայի մասնակիցներից Հովհաննես Գևորգյանին և ես 3 քաղաքացու, անկեղծ ասած հիմքը չենք հասկանում, ասացին՝ իբր վիրավորանք է հնչեցրել, բայց այդպիսի բան չկար, մարդն ընդամենը նստած իր կարծիքն էր ասում, որ հաջորդը լինելու են ուսանողները, որպեսզի նրանք էլ դուրս գան․․․»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Քաղաքացիները նաև հռետորական հարց են հնչեցնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ նախարարի այս որոշման ուժի մեջ մտենլու մի քանի օր առաջ ՊՇՌ թեստի գները կրկնակի անգամ նվազեցին․

«Ինչպե՞ս ստացվեց, որ 15.000-20.000 դրամ արոժղությամբ ՊՇՌ թեստը կախարդական ձևով դարձավ 7.000-8.000 դրամ։ Փաստորեն դա նշանակում է, որ Առողջապահության նախարարությունում եղել են գերշահույթ հետապնդողներ ու անպատիժ են մնացել։ Ո՞ւմ գրպանն են գնացել այդ փողերը․․․»։

Հիշեցնենք, որ Հայաստանում պատվաստումն անվճար է, իսկ ՊՇՌ թեստի համար աշխատողը պետք է սեփական գրպանից վճարի: Նախարարի հրամանով՝ բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որտեղ պետք է նշվեն աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկությունները: Աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում էլ տուժելու է գործատուն՝ տուգանքներ վճարելով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ