27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. Ալիև

Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը նախատեսում է ավարտել իր տարածքում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները, իսկ Հայաստանի տարածքում աշխատանքները կարող են տևել մինչև մեկուկես տարի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք լայնածավալ աշխատանքներ ենք սկսել Ադրբեջանում` Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ: Զանգիլանում կառուցվում է երկաթուղի և մայրուղի, կառուցվում են օդանավակայաններ: Կարծում եմ, որ մեր տարածքում աշխատանքները կավարտենք երկու տարվա ընթացքում, քանի որ այստեղ աշխատանքի ծավալը շատ մեծ է: Հայաստանի տարածքում երկաթգծի և ճանապարհի երկարությունը 40 կիլոմետր է: Դա կարող է տևել 1-1,5 տարի», – ասել է Ալիևը թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը պայման է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար:

«Իհարկե, սա պահանջ է: Որովհետև դա ասված է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Հայաստանը ստանձնել է այս պարտավորությունը: Եթե չի կատարում այս պարտավորությունը, ապա ի՞նչ կարգավորման մասին կարող ենք խոսել», – ասել է Ալիևը:sharethis sharing button

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ