26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե Փաշինյանը չլիներ, Արցախը չէր վաճառվի․ իմ որդին մինչև հիմա գիտի, թե Ղարաբաղն իր տեղում է. էլ ի՞նչ պիտի կորցնեք, որ չվախենաք խոսելուց․ զոհվածի մայր

«Եթե ինքը չլիներ, պատերազմը կդադարեր հոկտեմբերի 6-ին, 7-ին, 9-ին։ Եթե ինքը չլիներ, Արցախը չէր վաճառվի։ «Հանձնել» բառը դիտավորյալ չեմ օգտագործում։ Փաշինյանի համար հող է, մեզ համար հայրենիք է։ Հողերը ծախել ես, երկիրը ծախել ես, որովհետև քոնը չէր։ Ղազանչեցոց եկեղեցու անեծքը քո վրա», – Եռաբլուրում հայտարարեց զոհված հերոսներից մեկի մայրը։

Նա համոզմունք հայտնեց, որ Արցախյան վերջին պատերազմն ու դրանում պարտությունը նախապես ծրագրավորված էր։

«Ես այդ ամբողջը Փաշինյանին եմ ասել իր կաբինետում, հանրապետության նախագահին եմ ասել իր կաբինետում։ Նա 5 000 զոհ չունի, 10, 20 000-ն ունի, որովհետև էդ 5000-ի հետ ծնողն էլ է մահացել, եղբայրն էլ, քույրն էլ։ Ես գոյություն չունեմ։ Ինձ համար 2020 թվականի սեպտեմբերի 27-ի մութը դեռ չի ընկել», – ասաց որդուն կորցրած մայրը։

Իրեն մոտեցած լրագրողներին նա պատմեց, որ Արցախի հերոս կոչմանն արժանացած իր որդին՝ Դավիթ Առուշանյանը, սեպտեմբերի 29-ին Թալիշի ու Մատաղիսի մոտ գտնվող Արեգասարում հրաժարվել է կատարել նահանջի հրամանն ու մինչև վերջին շունչը պահել է շատ կարևոր դիրքը։

«Ասել է՝ կարևոր «պոստ» կա։ Որ անցնի թուրքին, Ղարաբաղը սրբելու են։ Չի իմացել, որ ամբողջ Ղարաբաղն են սրբելու։ Նախանշված, դիտավորյալ պարտություն է սա։ Իմ որդին մինչև հիմա գիտի, թե Ղարաբաղն իր տեղում է», – ասաց զոհվածի ծնողը։

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը, որը հանուն հայրենիքի անմահացել է 30 տարեկանում, 4 երեխա ունի։ Զինծառայողի մայրն ընդգծեց, որ իրենց ոչ մի նյութական օգնություն պետք չէ, իրական օգնությունը պետք է ուղղվի վիրավոր զինծառայողներին, իսկ իր 4 թոռները ոչ թե օգնություն են ուզում, այլ՝ իրենց հորը։

«Իմ թոռները գիշերն արթնանում են, ասում են՝ պապային ենք ուզում։ Ասում են՝ տարեք հոգեբանի մոտ։ Նա իր հորն է ուզում, հոգեբանն ի՞նչ անի։ Հոգեբանի մոտ թող Փաշինյանին տանեն, գենետիկ ծագումը ստուգեն։ Մի Թեհլերյան չկա՞ ձեր մեջ։  Մի տարի անցել է, 270 զոհի տեղը ոչ մեկը չգիտի։ Զոհերի տերերը վախենում են խոսել։ Էլ ի՞նչ պիտի կորցնեք, որ չվախենաք», – ասաց որդեկորույս մայրը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ