01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղ չկա, Հայաստանը պետք է հրաժարվի կարգավիճակի հարցից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական “Ազգային պաշտպանություն” ամսագրին տված հարցազրույցում խոսել է խաղաղության հեռանկարների և «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի» մասին, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը:
«Հեռանկարները հիմնականում կախված են հայկական կողմի դիրքորոշումից։ Մենք մեր դիրքորոշումը նշել ենք։ Մենք պատրաստ ենք սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Մենք պատրաստ ենք աշխատանքներ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի ուղղությամբ։ Այն հարկավոր է: Սակայն հայկական կողմից դեռևս դրական ազդակներ չկան։ Ցավոք, մինչ օրս բարձրացվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչը միանգամայն անհեռանկարային է։
Եթե Հայաստանը շարունակի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, ապա մեզ էլ դժվար կլինի զերծ մնալ Հայաստանի հանդեպ տարածքային պատասխան պահանջներից։ Մենք դրա համար ավելի շատ հիմքեր ունենք նույն Զանգեզուրի և նույն Գեյչա լճի պատմական պատկանելության առումով: Բայց մենք չենք ներկայացնում նման պահանջներ։
Ինչո՞ւ է Հայաստանը, պարտված լինելով, կապիտուլյացիայի մասին ակտ ստորագրելով հանդերձ, իրեն իրավունք վերապահում խոսել Լեռնային Ղարաբաղի համար ինչ-որ կարգավիճակի մասին։ Այն չկա: Լեռնային Ղարաբաղ չկա», – նշել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ