Համատարած թունավորման պատճառը նրբերշի՞կն է
Եղվարդի մանկապարտեզի սաների մոտ գրանցված դիզենտերիա հիվանդության պատճառը դեռեւս պարզ չէ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եղվարդի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աստղիկ Մարկոսյանը:
“Չենք կարող ասել, որ նրբերշիկից է: Երեխաները կերել են, բայց գիտեք, ինքը եփված վիճակում չի կարող վտանգ ներկայացնել: Ավելի շուտ հում մթերքից կարող է լինել հիվանդությունը”,-ասաց Մարկոսյանը՝ խորհուրդ տալով, մի քանի օր էլ համբերել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզի երեխաները թունավորում ախտանիշով տեղափոխվել են հիվանդանոց: