01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 298, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231 923-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4641 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1124 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5764-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 218 է, ընդհանուր առողջացածներինը՝ 221043, փաստացի բուժվողներինը՝ 5115 5040 (մեկ օրում ավելացել է 75-ով): Մեկ օրում արվել է 6405 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 385 302 թեստ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ