16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 06.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Հարժիս ավտոճանապարհին (15-րդ կմ) ձնաբքի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 12-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 03.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին` Ծիլքար գյուղի ոլորանների մոտ, “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ