Եղվարդում թունավորվածների թիվը աճել է /վիդեո, ֆոտո/
Նոյեմբերի 28-ին, երեկոյան Կոտայքի մարզի Եղվարդի մանկապարտեզում թունվարովածների թիվն այս պահին 67-ն է, , որից 48-ը հոսպիտալացվել է Եղվարդի “Նաիրիի բժշկական կենտրոն”, 19-ը` “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն: Դեռեւս պարզ չէ, թե ինչից են թունավորվել 3-6 տարեկան երեխաները: Մանկապարտեզում գործում է 12 խումբ, հաճախում է 400 երեխա: Բոլորի խմբերից էլ թունավորվողներ են կան:
Մանկապարտեզի փոխտնօրեն Տիրուհի Ավետիսյանի խոսքով, երեխաները կերել են կաթնամթերք, թխվածքաբլիթ, ապուր: “Ոչ մի նորույթ չկար, մեր հիմնական մատակարարների սնունդն էինք օգտագործել, տարիներ շարունակ իրենցից ենք օգտվում”,-ասաց Տիրուհի Ավետիսյանը:
Եղվարդի “Նաիրի” բժշկական կենտրոնի փոխտնօրենն էլ խորհուրդ է տալիս չշտապել՝ ավելի շուտ սա ինֆեկցիա է, ոչ թե թունավորում: Պատճառը պարզ կլինի առաջիկա օրերին:
Հիվանդների տնային օջախներում իրականացվել է բժշկահիգիենիկ ուսուցում, ախտահանման աշխատանքներ` կենցաղ-կոնտակտային ճանապարհով հիվանդության հետագա տարածումը կանխելու համար:
Երեխաների առողջական վիճակը բավարար է, իրավիճակը վերահսկելի է, աշխատանքները շարունակվում են:
Մանրամասները “Աբովյան” մարզային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած տեսանյութում: