07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուբեն Ռուբինյանը չթաքցրեց՝ մի քանի ամիս ապրել ու հետազոտություն է իրականացրել Թուրքիայում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը իր կյանքի որոշակի հատված անցկացրել է Թուրքիայում։

Նա նշեց, թե այս մասին որևէ տեղեկատվություն չի տրվել։

«Այս նույն իշխանությունը մեզ հրամցրել է մի իրավիճակ, երբ ՀՀ ԱԺ նախագահը կարող էր լինել թուրքի լրտես «Օմեգա» անունով, այդ նույն իշխանությունը այս անգամ էլ կարող է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել թուրքի լրտես», – հայտարարեց Մկրտչյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց որակումներից զերծ մնալ։

Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց, որ 2017 թվականին ինքը թուրք ազգայնականի կողմից սպանված հայ լրագրող «Հրանտ Դինքի անվան հիմադրամի» ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել է հետազոտություն Թուրքիայում ու երբեք դա չի թաքցրել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ