19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ես այլեւս կյանքից սպասելիք չունեմ. նրանց, ովքեր կորցրել են կյանքի իմաստը

Ես այլեւս կյանքից սպասելիք չունեմ. նրանց, ովքեր կորցրել են կյանքի իմաստը

Վիկտոր Ֆրանկլը ավտրիացի հայտնի բժիշկ-հոգեթերապեւտ է, հոգեբան ու փիլիսոփա: pravmir.ru-ն ներկայացնում է Ֆրանկլի ՛՛Ասա կյանքին ԱՅՈ՛՛ գրքից մի հատված:

Ներքին կայությունը կորցրած մարդը շուտ է կոտրվում: Եվ փոխանակ հաղթահարի ինքն իրեն, ասում է. ՛՛Ես այլեւս կյանքից սպասելիք չունեմ՛՛: Ինչպե՞ս հակաճառես նրան, ինչ ասես…

Ամբողջ բարդությունն այն է, որ կյանքի իմաստի հարցը սխալ կերպով է դրվում: Խնդիրն այն չէ, թե մենք ինչ ենք սպասում կյանքից, այլ այն, թե նա մեզնից ինչ է սպասում: Փիլիսոփայորեն ասած՝ մենք չպետք է հարցնենք կյանքի իմաստի մասին, այլ պետք է հասկանանք, որ այդ հարցը մեզ է ուղղված, ամեն րոպե կյանքը մեր առաջ հարցեր է առաջադրում եւ մենք պետք է պատասխանենք դրանց, սակայն ոչ թե խոսքերով կամ մտքերով, այլ գործով, ճիշտ պահվածքով:

Չէ որ իրականում ապրել վերջին հաշվով նշանակում է պատասխանատվություն կրել մեր առջեւ ծառացած պահանջների ճիշտ լուծման համար: Յուրաքանչյուրի մոտ այդ պահանջը մի տեսակ է, բայց հստակ է:

Հենց այդ հստակությունը բնորոշ է մարդկային ճակատագրին՝ յուրաքանչյուրի մոտ այն ունիկալ ու չկրկնվող է: Մի մարդու չի կարելի հավասարեցնել մյուսի հետ, եւ ոչ մի իրավիճակ նույնությամբ չի կրկնվում՝ յուրաքանչյուր իրավիճակ մարդուն կոչ է անում յուրովի քայլեր անել: Կոնկրետ իրավիճակը պահանջում է մարդուց գործել ու կերտել սեփական ճակատագիրը:

Ամեն իրավիճակ անկրկնելի է: Քանի որ ճակատագիրը մարդուն տառապանքներ էլ է պարգեւում, մարդ պետք է այդ տառապանքների մեջ կարողանա ճիշտ լուծումը տեսնել: Նա պետք է գիտակցի իր տառապանքի բացառիկությունը, որը ոչ ոք իր փոխարեն չի կարող տանել:  Թե ինչպես մարդ կտանի իր տառապանքը, դրանից է կախված, թե ինչ ճակատագիր կունենա:

Կա մի բան` գիտակցություն եւ միտք, որ օգնում է կանգուն մնալ, դիմանալ, հուսահատության գիրկը չընկնել նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս գալու ոչ մի շանս չի երեւում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ